երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայտնաբերվել է 52 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք. Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հայտնաբերվել է 52 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք. Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

2023 թվականի սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 787 զանգ, որից 4-ը՝ տեխնածին, 17-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Մեկ շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը կատարել են փակված 11 դռան և 4 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:

Նշված ժամանակահատվածում ճգնաժամային կառավարման կենտրոնում հրդեհի վերաբերյալ գրանցվել է 1 կանչ: Հրշեջ-փրկարարների օպերատիվ արձագանքման և արհեստավարժ գործողությունների շնորհիվ լիկվիդացվել է բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկում բռնկված հրդեհը:

Յոթ օրվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները կատարել են 1 ելք: Հայտնաբերվել է 52 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն, վերահսկում օպերատիվ իրավիճակը, պահպանելով ներքին կայունությունն ու անվտանգությունը։

Հետադարձ կապ՝ 911, 101, 112, /047/94-09-11

  • Կիսվել: