ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայաստանը, օգտագործելով այլընտրանքային գրունտային ճանապարհները, դեպի Ղարաբաղ ռազմական բեռնափոխադրումներ է իրականացնում». Ադրբեջանի ՊՆ

«Հայաստանը, օգտագործելով այլընտրանքային գրունտային ճանապարհները, դեպի Ղարաբաղ ռազմական բեռնափոխադրումներ է իրականացնում». Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ պնդելով, իբրև թե Հայաստանը, օգտագործելով այլընտրանքային գրունտային ճանապարհները, դեպի Ղարաբաղ ռազմական բեռնափոխադրումներ է իրականացնում:

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ ՛՛գիշերային ժամերին և մառախլապատ եղանակին մարտական դիրքեր են տեղափոխում կենդանի ուժ, զինամթերք, ականներ, ինչպես նաև վառելիք, ջուր, սնունդ ու նյութատեխնիկական ապահովման այլ միջոցներ՛՛:

Ըստ Բաքվի՝ ՛՛ռազմական բեռնափոխադրումների նպատակով օգտագործվում են նաև քաղաքացիական մեքենաներ՛՛:

՛՛Տարածաշրջանում հնարավոր լարվածության ամբողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՛՛,-ասվածէ  Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: