«Հայաստանը չարաշահում է Լաչինի ճանապարհը». Բայրամովը՝ ԱՄՆ պետքարտուղարիի օգնականին
Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, տեղեկացնում են այդ երկրի ԶԼՄ-ները:
Նշբվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները:
Բայրամովը նշել է, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի ճանապարհին միայն քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը, սակայն ՛՛Հայաստանը չարաշահում է Լաչինի ճանապարհը՝ անօրինական տնտեսական գործունեության, հայ զինվորականների ռոտացիայի և ականներ տեղափոխելու համար՛՛:
՛՛Լաչինի ճանապարհին ցուցարարների օրինական պահանջները դեռ չեն բավարարվել՛՛,-ասել է Բայրամովը՝ հավելելով, որ ՛՛տարածաշրջանում իբր լարված հումանիտար իրավիճակի մասին հայտարարություններն անհիմն են՛՛: