երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը պիտի լուծեն բեռների տեղափոխման խոչընդոտները

Հայաստանն ու Ադրբեջանը պիտի լուծեն բեռների տեղափոխման խոչընդոտները

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը՝ նշելով, որ պետք է լուծվեն բեռների տեղափոխման խոչընդոտները։

«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պետքարտուղարը Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ շփումներում բարձրացրել է այդ հարցը։ Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ։ Նա նաև հորդորել է կողմերին բացել սահմանային հաղորդակցությունները։

Կարծում ենք, որ այս առաջին փուլում շատ կարևոր է, որ կողմերը իրենք վերացնեն ապրանքների տեղափոխման խոչընդոտները, այդ թվում ապահովեն մարդասիրական աջակցություն նրանց համար, ովքեր օգտվում են միջանցքից։ Մենք պատրաստվում ենք կենտրոնանալ դիվանագիտության վրա օգնելու ապահովել այդ հնարավորությունը»,– ասել է Նեդ Փրայսը։ 

  • Կիսվել: