ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանն իսկապես կարևոր հայտարարություն է արել, մնում է միայն այն փոխանցել թղթին և ստորագրել. Ալիև

Հայաստանն իսկապես կարևոր հայտարարություն է արել, մնում է միայն այն փոխանցել թղթին և ստորագրել. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ձեռք բերվել մոտ ապագայում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, ասել է. «Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում, որովհետև նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քառակուսի կիլոմետր տարածքում, որն ընդգրկում է Ղարաբաղը և ութ ադրբեջանական անկլավները Հայաստանի տարածքում։ Սա իսկապես կարևոր հայտարարություն է, որից հետո մնում է միայն այն փոխանցել թղթին և ստորագրել: Կարծում եմ, եթե նրանք իրականում նկատի ունեն այն, ինչ ասում են, և եթե սա հերթական քաղաքական մանևրը չէ, եթե սա գործընթացը ձգձգելու փորձի հին պատմության կրկնությունը չէ, ապա մենք կարող ենք խաղաղության պայմանագրի հասնել և ստորագրել այն մինչև տարեվերջ»:

Ալիևն անդրադարձել է նաև Արցախի քաղաքացիներին և ասել, որ «նրանց իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության հիման վրա»:

«Հայերը, որոնք բնակվում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Կարծում եմ, որ դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, և կարծում եմ, որ միջազգային հանրությունը պաշտպանում է Ադրբեջանի այս դիրքորոշումը»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

 

  • Կիսվել: