հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վառելիքի բացակայությունն Արցախում նաև սանիտարական ճգնաժամ է առաջացրել․ տեսանյութ

Վառելիքի բացակայությունն Արցախում նաև սանիտարական ճգնաժամ է առաջացրել․ տեսանյութ

Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը․

«1-Վառելիքի բացակայության պատճառով չի իրականացվում աղբահանություն՝իր բոլոր բացասական հետևանքներով…

2-Պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով խնդիրներ են առաջանում նաև ջրամատակարարման բաշխիչ ցանցերում

3-Գրեթե իսպառ բացակայում են հիգիենայի և լվացքի համար նախատեսված պարագաները

4-Վառելիքի բացակայության պատճառով խոտհնձիչները նույնպես չեն աշխատում

5-ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն առաքվում նաև մաշկի խնամքի (բուժման) նպատակով օգտագործվող և հակաալերգիկ դեղամիջոցները

6-էլեկտրականության անջատումների պատճառով շարքից դուրս են գալիս բժշկական և կոսմետոլոգիական սարքավորումները…» ։

  • Կիսվել: