ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Տարածքների և կարգավիճակի առումով վերադարձ անցյալին չի լինելու

«Հայաստանի Հանրապետություն»․ Տարածքների և կարգավիճակի առումով վերադարձ անցյալին չի լինելու

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովի կայացած նիստում, որին խորհրդարանի պատգամավորներից բացի ներկա էին նաեւ կառավարության անդամներ եւ գերատեսչությունների ղեկավարներ, ԱՀ Սահմանադրության համաձայն՝ Բակո Սահակյանը նախորդ տարվա ծրագրի կատարման եւ արդյունքների, ինչպես նաեւ ընթացիկ տարվա ծրագրի վերաբերյալ հանդես է եկել հաղորդումով:

Նախագահն, ըստ ոլորտների եւ ուղղությունների,  անդրադարձել է 2019 թ. երկրի կենսագործունեության առումով իրականացված մեծածավալ աշխատանքներին, որոնց շնորհիվ արձանագրվել է տնտեսական կայուն առաջընթաց: Առաջնահերթության կարգով, նա մասնավորապես կանգ է առել պաշտպանության, բանակաշինության եւ անվտանգության խնդիրներին, դրանք դիտարկելով որպես «երկրի առջեւ ծառացած կարեւորագույն ուղղություններ»: Բ. Սահակյանի համոզմամբ, իշխանությունների պարտքն է ապահովել ժողովրդի անվտանգությունը, նրա ազատ եւ անկախ ապրելու իրավունքը, ինչի գրավականը հզոր եւ մրցունակ բանակ ունենալն է:

 

Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի հնչեցրած այն հարցի, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից վերջերս «շրջանառվող փուլային տարբերակն» ինչ է ենթադրում, եւ ինչպիսին է հակամարտության լուծման վերաբերյալ նախագահի տեսակետը, Բակո Սահակյանը մասնավորապես նշեց. «Ես ամենատարբեր առիթներով, այդ թվում` բարձր ամբիոններից, բազմիցս եմ շեշտել, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկման ենթակա չեն ու երբեք չենք շեղվելու մեր դիրքորոշումից: Այսօր էլ այդ վճիռը մնում է անփոփոխ»: Ավելին, ընդգծեց, որ «տարածքների եւ կարգավիճակի առումով վերադարձ անցյալին չի լինելու»»:                  

  • Կիսվել: