հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Արցախի նորընտիր նախագահը վերահաստատում է

«Հայաստանի Հանրապետություն»․ Արցախի նորընտիր նախագահը վերահաստատում է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Արցախի խնդրի շուրջ այս օրերին ընթացող քննարկումների շրջանակներում հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա մասնավորապես ընդգծել է մի քանի կետեր: Ա. Հարությունյանը կարեւորել է Արցախի իշխանությունների լիարժեք մասնակցությունը Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին: Սա կարեւոր ու սկզբունքային է այն առումով, որ անկախ այն բանից, թե ինչպիսի տեսք կունենա հակամարտության կարգավորման վերջնարդյունքը, դա համահունչ կլինի Արցախի ժողովրդի պատկերացումներին ու ցանկություններին: Ըստ որում, ի լրումն այդ կետի, Ա. Հարությունյանը նաեւ նշել է, որ «Արցախի ժողովրդի անվտանգությունը որեւէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել»:

Երրորդ կետով Ա. Հարությունյանը ընդգծել է. «Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ չի կարող կողմերի միջեւ բովանդակային քննարկման առարկա դառնալ»: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը իրավական հիմք է Արցախի պետության միջազգային ճանաչման համար, ինչն էլ իր հերթին Արցախի անվտանգության երաշխիքի մի բաղադրիչն է: Այս համատեքստում՝ Արցախում ինքնապաշտպանության նպատակով ուժի ցանկացած կիրառում, ըստ այդմ, լեգիտիմություն է ձեռք բերում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: