կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
«Հայաստանի Հանրապետություն».Արցախում խստացվում են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

«Հայաստանի Հանրապետություն».Արցախում խստացվում են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, դրա դեմ պայքարի ուժեղացման խնդիրը շարունակում է Արցախի իշխանությունների առաջնահերթությունների շարքում մնալ և դրսևորվել նորանոր զարգացումներով: Եթե արտակարգ իրավիճակը երկրում երկարաձգվել է ևս մեկ ամսով և պարետի որոշմամբ ընդլայնվել է սահմանափակումների կարգը՝ հաշվի առնելով առանձին բնակավայրերում կորոնավիրուսով հիվանդանալու վերջին դեպքերը, որոնք կարող են համավարակի տարածման աղբյուր դառնալ, ապա նման պարագայում միանգամայն տրամաբանական է ԱՀ ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից՝ նախագահին առընթեր մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծումը: Ըստ Ա. Հարությունյանի, խումբը ներկա փուլում կզբաղվի երկրում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ, պայքարի միջոցառումների մշակմամբ և արդյունավետ իրականացմամբ, ,քանի դեռ համաճարակի դրսևորման վարքագիծը աշխարհում անորոշ է մնում և աղետի դեմ համատեղել է պետք բոլոր ուժերըե: Հետագայում խումբը, որի կազմում ընդգրկված են բժշկական հաստատությունների և ոլորտի պատասխանատուներ, փորձառու մասնագետներ, բնակչության առողջության պահպանմամբ պայմանավորված, հանդես կգա մասնագիտական առաջարկություններով, կոնկրետ ծրագիր կմշակի՝ միտված համակարգում արմատական բարեփոխումների իրագործմանը: ԱՀ ղեկավարն ավելորդ չի համարում ընդգծել, որ հանրապետությունում աստիճանաբար ներդրվելու է բնակչության անվճար բուժսպասարկում, ինչը ներառված է նախագահի նախընտրական ծրագրում: Գործընթացը սկսված է և համապատասխան կառույցների ղեկավարներն արդեն ձեռնամուխ են եղել աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: