չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ իշխանությանը կոչ եմ անում կասկածի տակ չդնել Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

ՀՀ իշխանությանը կոչ եմ անում կասկածի տակ չդնել Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Վճռականորեն հորդորում եմ միջազգային դերակատարներին՝ իրենց պարտավորությունների շրջանակում գործուն և արդունավետ քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Արցախի ժողովուրդի դեմ իրականացվող ցեղասպանության հանցագործությունը: Այս մասին ասել է  ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանն իր տեսանյութ-ուղերձում։

Նա նաեւ Հայաստանի Հանրապետությանը հորդորեց Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետը ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձևի ընդունման նպատակով: 

«Կոչ եմ անում բազմապատկել ջանքերը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման խնդիրը տեղեկատվական, քարոզչական և այլ հարթակներում ակտիվորեն բարձրաձայնելու և միջազգային հանրությանն իրազեկելու ուղղությամբ: Հորդորում եմ դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով: Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, հասարակական-քաղաքական գործիչներին՝ զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում, որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր արգրեսիվ գործողություններին»,- ասաց Հարությունյանը:

  • Կիսվել: