Խաղաղության պայմաններում բոլորը բոլոր տեղեր կարող են գնալ որպես զբոսաշրջիկ․ Վարչապետը՝ ՀՀ քաղաքացիների Շուշի գնալու հարցին
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո հայաստանցիներ կարո՞ղ են գնալ Շուշի։ Նման հարց ուղղեց լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին։
«Ինչ վերաբերում է՝ Հայաստանի քաղաքացիները կարող են ինչ-որ մի տեղ գնալ, ուզում եմ հիշեցնել փոխադարձության սկզբունքի մասին։ Այո, խաղաղության պայմաններում բոլորը բոլոր տեղեր կարող են գնալ որպես զբոսաշրջիկ, եթե ի նկատի ունեք որպես զբոսաշրջիկ»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, ռազմավարական առումով 90-ականների սկզբից Հայաստանից ու Ադրբեջանից փախստական դարձած քաղաքացիների վերադարձի օրակարգը, այն տրամաբանությամբ, որ կիրառվում է Հայաստանում ու Ադրբեջանում, իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում խաղաղության օրակարագի համար։
«Այդ արծարծումն իրենց փախստականներին ոչինչ չի տալու, փոխարենը բերելու է նոր լարվածության բխող բոլոր հետևանքներով»,-ասաց նա։


