շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի. Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք կմատուցի Ծիծեռնակաբերդում

Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի. Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք կմատուցի Ծիծեռնակաբերդում

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք կմատուցեմ համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ դա Արցախի Հանրապետության ընտրված նախագահի իր ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ է համարում:

«Այն նախ և առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է, որի փոխարեն, սակայն, արդեն 105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության: Բայց Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի:

Մեր ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք՝ ավելի ամրապնդելով ու հզորացնելով մեր միասնական հայրենիքը, որտեղ քաղաքացին միշտ ունենալու է անվտանգության, ինքնիրացման ու ապագայի հանդեպ հուսալիության լիարժեք զգացում և պայմաններ: Սա է իմ և մեր տեսլականը:

Հիշում ենք և պահանջում»,- գրել է Ա. Հարությունյանը:

 

  • Կիսվել: