ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հաճախ ստիպված եք լինում հաղթահարել մեծ փորձություններ, դա ևս հայրենասիրության վառ դրսեւորում է. Բակո Սահակյանը ԱԻ համակարգի աշխատակիցներին

Հաճախ ստիպված եք լինում հաղթահարել մեծ փորձություններ, դա ևս հայրենասիրության վառ դրսեւորում է. Բակո Սահակյանը ԱԻ համակարգի աշխատակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահը շնորհավորել է համակարգի ծառայողներին, պետական բարձր պարգեւներ հանձնել մի խումբ աշխատակիցների, մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

Դիմելով համակարգի աշխատակիցներին՝ Նախագահն ընդգծել է. «Բոլոր խնդիրների հաջող լուծման գրավականը դուք եք, ձեր արհեստավարժ ու անձնվեր ծառայությունը: Այն ծանր է եւ ոչ անվտանգ: Ձեր պարտականություններն իրականացնելիս դուք հաճախ ստիպված եք լինում հաղթահարել մեծ դժվարություններ ու փորձություններ՝ ցուցաբերելով խիզախություն ու սխրանք, մասնագիտական բարձր պատրաստվածություն եւ նվիրվածություն ձեր ընտրած գործին: Դա հայրենասիրության վառ դրսեւորում է եւ արժանի է ընդօրինակման»:

Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը շարունակելու է հատուկ ուշադրության կենտրոնում պահել ոլորտում առկա խնդիրները:

  • Կիսվել: