ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայմաններ դրեց Կարմիր խաչի առջև. Արցախի պետնախարար

Հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայմաններ դրեց Կարմիր խաչի առջև. Արցախի պետնախարար

Արցախում գյուղատնտեսական բերքահավաքի հետ կապված աշխատանքների մոտ 70 տոկոսն անակատար է, և այլևս հնարավոր չէ շարունակել։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին։

Նա, մասնավորապես, նշեց. «Մասնավոր ոլորտում աշխատատեղերի համատարած կրճատումներ են, գործազուրկների մեծ բանակ կա, որը ֆինանսական առումով մեծ ծանաբեռնավծություն է պետության համար՛՛:

Պետնախարարի խոսքով՝ Ստեփանակերտում հանրային տրանսպորտը չի աշխատում։ ՛՛Նվազագույն չափով ուղղակի շրջանների կապն ենք փորձում ապահովել Ստեփանակերտի հետ։ Եվ սա, կրկնում եմ, նվազագույն չափով՛՛,-ընդգծեց Ներսիսյանը:

Նա փաստեց, որ խնդիր կա նաև աղբահանության հետ կապված, որը կարող է առաջացնել համաճարակային ու սանիտարական լրջագույն խնդիրներ։

Ներսիսյանը նաև խոսեց, եթե ինչ քայլերի է դիմում ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժառուների տեղափոխման ժամանակ՝ այնտեղ ներգրավելով բժիշկների։

՛՛Ադրբեջանի հնարամտությունը սահմաններ չունի։ Ի վերջո, մենք հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայմաններ դրեց ՛՛Կարմիր խաչի՛՛ առջև, որ Հայաստան մեկնող հիվանդները պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվեն անցակետում՛՛,- ասաց պետնախարարը։

Ըստ նրա՝ սրանք պայմաններ են, որոնք ուղղված են ԱՀ քաղաքացիների արժանապատվության դեմ, նրանց անհարմար դրության մեջ դնելուն։

՛՛Եվ ինչպե՞ս եք պատկերացնում այս պայմաններում մեր քաղաքացիներն ադրբեջանցիների կողմից բուժզննության ենթարկվեն։ Ես չեմ բացառում, ավելին՝ համոզված եմ, որ այդ գործընթացը նույնիսկ տեսախցիկների տեսադաշտում է լինելու՛՛,-տեսակետ հայտնեց Արցախի պետնախարարը:

Խոսելով Արցախում ընդհանուր ստեղծված իրավիճակից՝ Ներսիսյանը նշեց. ՛՛Իրավիճակը չի հանգուցալուծվի, քանի դեռ Հայաստանի իշխանությունները չեն հասկացել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս: Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, դա քմահաճույք չէ, դա պաշտպանություն է ոչնչացումից: Եվ այսօր այդ հարցն օրակարգում է՛՛,-հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: