շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հարձակումների նոր ալիք՝ «Telegram» հավելվածի վրա․ Արցախի ՆԳՆ-ն հորդորում է զգույշ լինել

Հարձակումների նոր ալիք՝ «Telegram» հավելվածի վրա․ Արցախի ՆԳՆ-ն հորդորում է զգույշ լինել

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդում է հարձակումների նոր ալիքի մասին «Telegram» հավելվածի վրա։ 

«Հարգելի՛ հայրենակիցներ, եթե դուք նամակ եք ստանում թեկուզ Ձեզ ծանոթ օգտատերից, որով նա խնդրում է ինչ-որ տեղ քվեարկել իր օգտին, և եթե դուք որոշում եք օգնել նրան, ապա 2-րդ քայլով նա խնդրում է ձեր հեռախոսահամարը, որից հետո ուղարկում է հաստատման կոդը՝ իբրև թե ձեր ձայնը գրանցելու համար:

Իսկ իրականում դուք հաքերին եք ուղարկում ձեր «Telegram»-ի մուտքի վերականգնման կոդը: Եթե անեք այն ամենը, ինչը պահանջվում է, ապա հաքերը հեշտությամբ գողանում է ձեր հաշիվը:

Նման իրավիճակից զերծ մնալու համար, անհրաժեշտ է միացնել երկգործոնային պաշտպանություն: Կարևոր է, սոցիալական հարթակում հասանելիություն չտալ բանկային քարտի տվյալներին, էլ․փոստին, ինչպես նաև երբեք չտրամադրել հեռախոսահամարին եկած ստուգիչ կոդը»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: