երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հարցը փակված չէ, և չի փակվելու՝ հակառակ Ադրբեջանի բոլոր ջանքերին․ Վարդանյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Հարցը փակված չէ, և չի փակվելու՝ հակառակ Ադրբեջանի բոլոր ջանքերին․ Վարդանյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Հենց այն փաստը, որ Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցը քննարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ապացուցում է, որ այն փակված չէ և Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: Դա միջազգային հանրության խնդիրն է, քանի որ Ադրբեջանը կանխամտածված կերպով ցեղասպանական քաղաքականություն է իրականացնում արցախահայության նկատմամբ, ինչը մարդկության դեմ հանցագործություն է: Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 
 

«Երեկվա քննարկման մյուս կարևոր հանգամանքն այն էր, որ մասնակիցների գերակշիռ մասն ընդգծեց, որ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապաշրջափակելով Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքը: Ակնհայտ է, որ իր պարտավորությունները չկատարող երկրի նկատմամբ չի կարող վստահություն լինել որևէ այլ, ու հատկապես՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում:

TV Rain-ի եթերում հնարավորություն ունեցա խոսել Արցախում տիրող իրավիճակի  մասին, ինչպես նաև հստակ նշել, որ սա միայն հումանիտար աղետ չէ: Սա Ադրբեջանի կողմից իրականացվող հստակ քաղաքականություն է՝ ճնշում գործադրելու համար այն մարդկանց վրա, որոնք  դեռ 35 տարի առաջ, օգտագործելով իրավական բոլոր մեխանիզմները, ասել են, որ ուզում են ապրել ինքնուրույն։ Այդ պատճառով այս հարցը փակված չէ, և չի փակվելու՝ հակառակ Ադրբեջանի բոլոր ջանքերին»։

  • Կիսվել: