հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ

Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ

Արցախի ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2023թ. մայիսի 07-ին անհայտ անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, համացանցով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչի անվամբ բացված բանկային քարտի հաշվից ընդհանուր 250.000 դրամ գումար վերջինիս կողմից օգտագործվող «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին փոխանցելու և խաղարկելու միջոցով Ստեփանակերտ քաղաքի բնակչին զգալի չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է, հայտնում են Արցախի Քննչական կոմիտեից:

  • Կիսվել: