չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հանցագործությունը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության. ՀՀ ԱԳՆ-ն՝ Մարտակերտում ադրբեջանցի դիպուկահարի կողմից քաղաքացու սպանության մասին

Հանցագործությունը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության. ՀՀ ԱԳՆ-ն՝ Մարտակերտում ադրբեջանցի դիպուկահարի կողմից քաղաքացու սպանության մասին

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված այսօր Մարտակերտում ադրբեջանցի դիպուկահարի կողմից քաղաքացու սպանության դեպքի հետ: 

՛՛Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով  սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։ Խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։ 

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության՛՛,-ասված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցը։
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:

Արցախում դիպուկահարի կրակոցից տղամարդու սպանության փաստով քրգործ է հարուցվել:

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: