ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Համոզվեցինք, որ 0% գյուղվարկերի շատ քիչ տոկոս հասավ գյուղացուն և իրական շահառուին. իմքայլական պատգամավոր

Համոզվեցինք, որ 0% գյուղվարկերի շատ քիչ տոկոս հասավ գյուղացուն և իրական շահառուին. իմքայլական պատգամավոր

ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր էջում գրել է, որ Արցախից վերադարձել է մեծ ոգևորությամբ: ՛՛Մեղմ ասած «շունչս բացվել է»՛՛,-նշել է նա:

՛՛Հանդիպեցի գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշյանի հետ , քանի որ լսել էի , թե ինչ ռադիկալ ու կարևոր գործեր է արվում գյուղ ոլորտում : Դե պարոն Բախշյանին վաղուց էի ճանաչում (2016 թ. ապրիլյանի թեժ օրերից) և հանդիպեցի շնորհավորելու համար ,և՛ հասկանալու , թե ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկվում :

Քննարկման տրամաբանությունը այս էր .« Եթե ցանկանում ես անկախ ու ամուր պետություն ստեղծել , ապա զարգացրու գյուղատնտեսությանը »:

Այո՛ , մարդիկ կոնկրետ գնում են պարենային անվտանգության ապահովման ճանապարհով : Ես վստահ եմ , որ իրենց գործունեության արդյունքում մեր պարենային անվտանգության հարցն էլ կլուծվի , բայց երազանքս է , որ մի օր մեր բոլոր մարզերը հոգան երկրի պարենային անվտանգության հարցը և դա չլինի բացառապես Արցախի անելիքը :

Մի շարք քայլեր է արվում , որպեսզի գյուղացին ունենա մղում լայնածավալ գյուղատնտեսությամբ զբաղվելու և այդ հարցում ամենամեծ աջակցողը՝ որպես բանկային համակարգին այլընտրանք , նաև լինելու է պետության կողմից գործող հիմնադրամը :

Այս տարի համոզվեցինք մենք , որ 0% գյուղվարկերի շատ քիչ % հասավ գյուղացուն և իրական շահառուին , քանի որ բանկերը ռիսկային են համարում ներդրում կատարել գյուղատնտեսության մեջ , իսկ պետական հիմնադրամը կարող է աջակցել գյուղացուն մի շարք գործիքակազմերով , որոնք ինտենսիվ մշակվում և արագ գործի էին դրվում :

Սահմանվել է հացահատիկի մտերման հստակ արժեք և գյուղացին ի սկզբանե գիտի , որ հացահատիկի բերքը պետք է վաճառի կոնկրետ գնով , եթե կունենա մտերման խնդիր , բայց կարող է նաև ինքնուրույն վաճառել , եթե կարող է շուկա ապահովել : Սա կարող է շատերիս կողմից ճիշտ չգնահատվի, բայց գյուղացու համար երաշխիք է ՝ պետական երաշխիք:
Մոնոպոլիան վերացել է և գյուղացին ումից ցանկանա՝ կարող է սերմը և գյուղատնտեսական ցանկացած ապրանք գնել, և պետությունը կօգնիգյուղացուն՝ ապահով տեղ հասցնելու հրցում :

Մի խոսքով , կոնկրետ կանգնել են գյուղացու կողքին և զարգացնում են գյուղատնտեսությունը: Մի քանի օր էլ մնայի , կարող է ամեն ինչ թողնեի ու գյուղատնտեսությամբ զբաղվեի, բայց քանի որ դա կարող եմ անել նաև հետագայում , որոշեցի գամ և հասկանամ , թե ինչո՞ւ է մեր մոտ հապաղում այս մոդելի ներդրումը , քանի որ գիտեմ նախարարությունը այս հարցը քննարկում էր և բավականին հստակ երևում էր լույսը:

Հուսամ շատ չի ուշանա նաև մեզ մոտ ))):

Պարենային անվտանգության ապահովումը՝ ցանկացած պետության հաղթանակն է:

Սա իմ կարծիքն է , կարող է սխալվում եմ , բայց պապս ասում էր .« էն ընտանիքը կաբրի, ուրդեղ ուդելու հացը սեպագան հողից կքաղեն »:
Հողից հաց քամող ազգիս գյուղատնտեսական երաշխիք է պետք՛՛,-գրել  է պատգամավորը:

  • Կիսվել: