հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Համերաշխություն Արցախին» առցանց համերգ՝ ի հեճուկս SOCAR-ի սպառնալիքների ու ատելության խոսքի

«Համերաշխություն Արցախին» առցանց համերգ՝ ի հեճուկս SOCAR-ի սպառնալիքների ու ատելության խոսքի

Րոպեներ առաջ ավարտվեց ARTSAKH INTERNATIONAL SOLIDARITY խորագրով առցանց համերգը, որի հիմնական ուղերձը Արցախին համերաշխություն հայտնելն է, «պատերազմի զոհերին չմոռանալը», գրում է aliq.ge-ն:

Միջոցառումը կազմակերպվել էր վրացական «Բազակողմ դիվանագիտության ինստիտուտ IMTD Georgia» հասարակական կազմակերպության կողմից: Միջոցառումը մեկնարկեց կազմակերպության հիմնադիր Իրակլի Կակաբաձեի ու տարբեր երկրների ներկայացուցիչ արվեստագետների՝ հանուն խաղաղության ուղերձներով:

Ըստ Կակաբաձեի՝ օրը պատահական չի, որ համընկնում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրվա հետ․ Նրանց հիմնական նպատակը նորընտիր նախագահի ուշադրությունը հրավիրելն է հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղաշինության հարցին: Կակաբաձեն կարևորում է այս գործընթացում ԱՄՆ-ի ներգրավվածությունը:

Միջոցառման՝ Արցախին համերաշխության մասին խորագիրն ու փախստական դարձած արցախցիներին օգնելու նպատակը բարկացրել է սոցցանցերի ադրբեջանալեզու օգտատերերին: Մի քանի շաբաթ շարունակ միջոցառման գովազդային հրապարակման մեկնաբանություններում ատելությամբ լի բազմաթիվ մեկնաբանություններ են եղել: Կակաբաձեն ասում է՝ «Սոկարի» տրոլլերն են:

«Այդ մեկնաբանությունները «Սոկարի» տրոլլերի կողմերից են հրապարակվել, ոլւ բացի այդ բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցվել մեր դեմ «Սոկարի» ու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության աջակիցների մի մասի կողմից: «Պատերազմ տենչացողների բանակ են»՝ ՄԱՇ-ի աջակիցները, «Սոկարն» ու Իսլամական պետությունը»:

Ալիքի հետ զրույցում Կակաբաձեն նշում է՝ «Մենք պայքարում ենք հանուն խաղաղության ու չենք հանձնվի»:

Համերգն ամբողջությամբ հնարավոր է դիտել հետևյալ հղումով:

  • Կիսվել: