ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Համաճարակային տեսչության մասնագետները գործուղվել են Արցախի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր

Համաճարակային տեսչության մասնագետները գործուղվել են Արցախի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետները գործուղվել են Արցախի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջաններ` «Նոր Խարխափուտ» և «Աղավնո» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում իրականացվող աշխատանքները վերահսկելու և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Այս մասին տեղեկացրին Արցախ / Տեղեկատվական շտաբից:
 
Բժշկասանիտարական հսկիչ կետերը ապահովված են անհրաժեշտ գույքով, բժշկական պարագաներով, ախտահանիչ նյութերով ու լուծույթներով, որոնք պարբերաբար թարմացվում և համալրվում են:
 
COVID-19 կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ են բաժանվել սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի անցակետով մուտք գործող քաղաքացիներին տրամադրելու նպատակով:

  • Կիսվել: