շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Համահայկական հիմնադրամի կողմից Արցախին կտրամադրվեն սարքավորումներ և ախտահանիչ նյութեր

Համահայկական հիմնադրամի կողմից Արցախին կտրամադրվեն սարքավորումներ և ախտահանիչ նյութեր

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման դեմ ուղղված միջոցառումների շրջանակում, շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի ու Արցախի առողջապահական համակարգերին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը:

Նրա խոսքով՝ վերջերս Չինաստանից հատուկ չվերթներով Երևան են բերվել 20 թթվածնի խտացուցիչ և 70 հեռահար ջերմաչափ, որոնցից 10 թթվածնի խտացուցիչը և 15 հեռահար ջերմաչափը կտրամադրվեն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը, իսկ մնացյալ 10 խտացուցիչը և 55 հեռահար ջերմաչափը կտրամադրվեն ՀՀ Առողջապահության նախարարությանը:
На изображении может находиться: самолет, небо и на улицеНа изображении может находиться: небо и на улице
Նշեմ, որ ծրագիրը կյանքի է կոչվել հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի շնորհիվ, որը շարունակում է իր գործուն աջակցությունը ցուցաբերել համաճարակի մարտահրավերները հաղթահարելու գործում։ Բացի դրանից, ամերիկահայ բժիշկ Քարոլա Նաջարյանից հիմնադրամը ստացել է նվիրատվություն, որն ամբողջությամբ կտրամադրվի ԱՀ Պաշտպանության բանակին: Ընդհանուր առմամբ, շուրջ 6020 պաշտպանիչ դիմակ և 520 լ ախտահանիչ նյութեր կտրամադրվեն Պաշտպանության բանակում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար»,- ավելացրել է Ա. Թոխմախյանը:
 
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ, բացի առողջապահական համակարգից, այս ընթացքում հիմնադրամի կողմից նվիրատվություններ են կատարվել նաև կրթական համակարգում: Մասնավորապես՝ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի որդիներ Հայկ և Վարդան Սարգսյանները հիմնադրամի խողովակներով 27 պլանշետ և 4 համակարգիչ են նվիրաբերել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը:     

  • Կիսվել: