հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Համագործակցություն բոլորի հետ լինելու է՝ անկախ ամեն ինչից. Հարությունյանը՝ այլ ուժերի մասին

Համագործակցություն բոլորի հետ լինելու է՝ անկախ ամեն ինչից. Հարությունյանը՝ այլ ուժերի մասին

Արցախի նախագահական ընտրություններում քվեարկությունից հետո  լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյոք հանդիպելու՞ է Արցախի խորհրդարան անցած ուժերի հետ եւ հնարավո՞ր է կոալիցիա կազմի այդ ուժերի հետ:

Հարությունյանը պատասխանեց. «Պարտադիր չի կոալիցիա: Համագործակցություն բոլորի հետ լինելու է՝ անկախ ամեն ինչից: Կոնկրետ մի քանի օրից կսկսեմ իմ հանդիպումները քաղաքական ուժերի հետ, կմտածենք մեր խլգավոր խնդիրների մասին»:

Նախագահի թեկնածուն ընդգծեց, որ նկատի ունի բոլորին, այդ թվում Մասիս Մայիլյանին, Սամվել Բաբայանին. «Ես մեր երկրում ոչ մեկի հետ պրբլեմ չունեմ, նրանք բոլորն իմ բարեկամները, հարզատներն ու ընկերներն են»:

  • Կիսվել: