ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հադրութի վարչակազմի ղեկավարը գտնվում է վարչական  շենքում․ Արայիկ Հարությունյանը՝ Հադրութում տեղի ունեցած մարտերի մասին

Հադրութի վարչակազմի ղեկավարը գտնվում է վարչական շենքում․ Արայիկ Հարությունյանը՝ Հադրութում տեղի ունեցած մարտերի մասին

Ալիևը, հրադադարից առաջ հասկանալով, որ հեռու է Հադութի սահմաններից, որոշել է վերջին հարվածն այնտեղ հասցնել՝ հույս ունենալով ժամերի ընթացքում գրավել այն։ Պատասխանելով հարցին՝ թե ինչ է տեղի ունեցել Հադրութում՝ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ըստ նախագահի` նրանք ունեն հատուկ ստորաբաժանումներ,պատրաստված վարձկաններ, այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր, և համատեղ, ըստ հաստատված ինֆորմացիայի, կազմավորել են մի խումբ, որի նպատակը եղել է ժամերի ընթացքում գրավել Հադրութ քաղաքը:  

«Հաջողվել է նրանց դիվերսիոն խմբերը մտցնել Հադրութ քաղաք և Հադրութի մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ, բայց արդյունքում մեզ հաջողվել է վերաձևավորվել, վերաձևակերպվել, վերադասավորվել և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութ քաղաքի վարչական շենքում։ Րոպեներ առաջ հետը կապ եմ ստեղծել ու եկել»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: