երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գյուղատնտեսական որոշ ապրանքների ներկրումն անհնար է դարձել. ԱՀ գյուղնախարար

Գյուղատնտեսական որոշ ապրանքների ներկրումն անհնար է դարձել. ԱՀ գյուղնախարար

Մինչև հունիսի 15-ը հնարավորություն կար ռուս խաղաղապահների միջնորդությամբ ներկրել որոշակի գյուղատնտեսական ապրանքներ, սերմացուներ, սակայն այնուհետև այդ գործընթացն առ այսօր անհնարին է դարձել։

Այս մասին այսօր Արցախի Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում  ասել ԱՀ Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակից ելնելով, մինչ այդ բավարար ծավալով գարնանացանի աշխատանքներ են կատարվել։

«Գարնանացանի աշխատանքները սկսելուց հետո  հնարավորություն ենք ունեցել ներկրել ինչպես բանջարաբոստանային, այնպես էլ՝ հացահատիկավոր մշակաբույսերի սերմացուներ։ Գարնանացանը կատարելիս,  առաջնահերթությունը տվել ենք պարենային անվտանգության հիմք կազմող մշակաբույսերին: Ըստ այդմ՝ մեր բոլոր շրջաններում իրականացրել ենք համապատասխան աշխատանքներ, որպեսզի կարողանանք մեզ ապահովել որոշակի գյուղմթերքով»,- նշել է Գ. Հայրիյանը։

  • Կիսվել: