երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիր ունեցողները հնարավորություն կստանան միջհամայնքային երթուղայինով հասնել Ստեփանակերտի կենտրոնական շուկա

Գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիր ունեցողները հնարավորություն կստանան միջհամայնքային երթուղայինով հասնել Ստեփանակերտի կենտրոնական շուկա

Ի գիտություն շրջանային համայնքների բնակչության` գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիր ունեցող բոլոր բնակիչները հուլիսի 8-ից հնարավորություն կստանան միջհամայնքային երթուղայինով հասնել Ստեփանակերտի կենտրոնական շուկա: Այս մասին ասված է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հայտարարության մեջ:

՛՛Այնտեղ նրանք կկարողանան իրացնել իրենց ապրանքը` առանց վաճառասեղանի համար գումար վճարելու: Դրան զուգահեռ` փողոցային առևտուրը խստիվ արգելվելու է, և խախտումներ կատարած քաղաքացիները ենթարկվելու են պատասխանատվության:

Գյուղական համայնքների բնակիչների կողմից Ստեփանակերտ տեղափոխված գյուղմթերքի իրացումը Ստեփանակերտի կենտրոնական շուկա տեղափոխելը կատարվում է՝ ապրանքների վերավաճառքի միջոցով գնի բարձրացման դեպքերը բացառելու համար։

Գյուղական համայնքների բնակիչներին խնդրում ենք անտեղի խոչընդոտներ չստեղծել, գյուղմթերքի իրացումը կազմակերպել առաջարկվող եղանակով՝ ստանալով սեփական արտադրանքը իրացնելու և ստեղծված իրավիճակում քաղաքային համայնքների բնակիչների սոցիալական, այդ թվում` սննդի ձեռքբերման խնդիրները որոշակիորեն մեղմելու հնարավորություն՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: