երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ կատարբում է քննություն. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ կատարբում է քննություն. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Ապրիլի 4-ին ժամը 23:40-ին, ոստիկանության հերթապահ մասում Անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հաղորդում է ստացվել, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց (այդ թվում ` կանայք, երեխաներ ու տարեցներ) Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս` Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել են վերջիններիս մուտքը, հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

՛՛Միջադեպի հետևանքով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։
Վերջիններիս` խաղաղապահներն շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Դեպքի մանրամասները` կից լուսանկարներով, կհրապարկվեն ավելի ուշ։ Այս պահին կատարվում է քննություն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: