կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գլենդեյլի քաղաքային խորհրդը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան՝ վերահաստատելով իր համերաշխությունը Հայաստանի և Արցախի ժողովրդին

Գլենդեյլի քաղաքային խորհրդը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան՝ վերահաստատելով իր համերաշխությունը Հայաստանի և Արցախի ժողովրդին

«Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը փակել է կարևորագույն` Լաչինի միջանցքը, որը Արցախի Հանրապետության միակ մարդասիրական ճանապարհն է և սննդամթերք, դեղորայք և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքներ տարածաշրջան հասցնելու հիմնական հնարավորությունը։

2020 թվականին Ադրբեջանի` Արցախի Հանրապետություն ներխուժումից ի վեր Գլենդեյլ քաղաքը իր համերաշխությունն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին։ Մարդկության դեմ շարունակվող և դաժան հանցագործությունները հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության, անհանդուրժողականության և բռնության ևս մեկ օրինակ են, որոնք անպայման կկրկնվեն, եթե չդատապարտվեն: Գլենդեյլի քաղաքային խորհուրդը վերահաստատում է իր համերաշխությունը Հայաստանի և Արցախի ժողովրդի հետ և դատապարտում Ադրբեջանի ագրեսիան»- ասված է հայտարարության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: