ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գիշերն ընթացել են մարտեր, խոցվել է հակառակորդի ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ․ Իրավիճակը ռազմաճակատում

Գիշերն ընթացել են մարտեր, խոցվել է հակառակորդի ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ․ Իրավիճակը ռազմաճակատում

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ: Այս մասին հայտնում են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:

Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարակն իրադրությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: