չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գիրք նվիրելու օրվա առթիվ Ստեփանակերտում միջոցառում է կազմակերպվել (լուսանկարներ)

Գիրք նվիրելու օրվա առթիվ Ստեփանակերտում միջոցառում է կազմակերպվել (լուսանկարներ)

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և  Գիրք նվիրելու օրվա առթիվ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի և Համազգային հայ կրթական և մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ գրադարանի բակում կազմակերպվել է գրական միջոցառում։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակին կից «Հայոց լեզվի» խմբակի մասնակիցները արտասանել են Թումանյանի բանաստեղծություններից։
Нет описания.
 
«Արցախում ավանդույթ է դարձել փետրվարի 19-ի տոնի խորհրդով կազմակերպել մշակութային միջոցառումներ։ Հատկապես այս օրերին, երբ Արցախը ծանր ժամանակներ է ապրում, Մեսրոպ Մաշտոցի անվան գրադարանը անմասն չի մնացել հետաքրքիր միջոցառում կազմակերպելու ավանդույթից։ Այս օրերին մեր հայրենակիցները սկսել են ավելի շատ օգտվել գրադարանից. տարբեր գրքեր են ընթերցում։ Ինչպես ասում են, մարդիկ սնվում են ոչ միայն հացիվ, այլ նաև՝ բանիվ։ Եվ պետք է այս օրերին շեշտը դնել երկրորդի վրա, որովհետև հոգևոր սնունդը շատ կարևոր է»,-նշել է գրադարանի տնօրեն Ալյոնա Գրիգորյանը։
Нет описания.
 Нет описания.
Միջոցառման վերջում մասնակիցներին և անցորդներին գրքեր են բաժանվել։
Нет описания.
Нет описания.
Нет описания.

  • Կիսվել: