երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ղարամյան գերդաստանի կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը նվիրաբերել Արցախի կառավարությանը

Ղարամյան գերդաստանի կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը նվիրաբերել Արցախի կառավարությանը

Այսօր մեր Ղարամյան գերդաստանի (թվով 20 ընտանիք) կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը (1000 կգ)` օրվա սահմանված նորմաներով` 5000 հոգու մեկ օրվա չափաբաժին պատրաստի հաց, նվիրաբերել Արցախի կառավարությանը` բնակչության կարիքները հոգալու համար: Այս մասին գրել է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը։

«Բոլոր այն արցախցիները, ովքեր հնարավորություն ունեն իրենց պահուստներից մաս հանել Արցախի ընդհանուր կարիքների համար, կոչ եմ անում միանալ:
 
Հ.Գ. Սեպտեմբերի 4-ին, ևս 210 կգ ցորեն հատկացրել ենք Ստեփանակերտում գործող հումանիտար ճաշարաներին»։

  • Կիսվել: