կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գտնվելու ժամկետները կորոշվեն ադրբեջանական կողմի հետ. Զախարովա

Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գտնվելու ժամկետները կորոշվեն ադրբեջանական կողմի հետ. Զախարովա

Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը կորոշվի Բաքվի հետ շփման ժամանակ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները և այլ հարցեր կորոշվեն մեր գործընկերների հետ համատեղ։ Եթե ​խոսում եք Ղարաբաղի տարածքի մասին, ապա այն կորոշվի ադրբեջանական կողմի հետ՝ հաշվի առնելով իրավիճակը տեղում», - ասել է նա ճեպազրույցում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: