հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Ղարաբաղն Ադրբեջան է». ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար

«Ղարաբաղն Ադրբեջան է». ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար

Ղարաբաղն Ադրբեջան է: Այս մասին Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ Ռուսաստանում այդ երկրի դեսպանատան կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանն իր զարգացման ճանապարհին շատ դժվար տարիներ է անցել, բայց, ի վերջո, Իլհամ Ալիևը կարողացել է լուծել Ղարաբաղի «վերադարձի» (չակերտները-խմբ.) հարցը: Այսօր շատ բան կա անելու և այս տարածքները վերակառուցելու համար։ Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են հարյուրավոր նշանակալի ենթակառուցվածքային նախագծեր։ Եվ խորհրդարանական դիվանագիտությունն այստեղ նույնպես վերջին տեղում չէ։ Ղարաբաղը Ադրբեջանն է»:

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարներ Միխայիլ Գալուզինը, Անդրեյ Ռուդենկոն, Ալեքսանդր Պանկինը, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը:

  • Կիսվել: