կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հաղորդվում է Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղեկագրում։

«Զոհեր չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ավտոմոբիլներով 223 տոննա մարդասիրական բեռ է հասցվել Ստեփանակերտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: