շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ղարաբաղի հայերի իրավունքները կապահովվեն Ադրբեջանի մյուս քաղաքացիների հետ հավասար պայմաններով․ Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպան

Ղարաբաղի հայերի իրավունքները կապահովվեն Ադրբեջանի մյուս քաղաքացիների հետ հավասար պայմաններով․ Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպան

Նիդեռլադնների Հաագա քաղաքում տեղի է ունեցել համաժողով, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջան-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան հարաբերությունները։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը:

՛՛Հետաքրքիր համաժողով Հաագայում՝ նվիրված Ադրբեջան-Հայաստան խաղաղությանն ու ԵՄ-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան հարաբերություններին:

Պատիվ ունեցա հայ գործընկերներին բացատրել տարածաշրջանային նոր իրականության հիմնական պարամետրերը։ Ղարաբաղի հայերի իրավունքները կապահովվեն Ադրբեջանի մյուս քաղաքացիների հետ հավասար պայմաններով։ Հավասարություն Ադրբեջանի օրենքով՝ ոչ ավել, ոչ պակաս՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: