ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին խնդիրն է»․ Ալիևի օգնական

«Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին խնդիրն է»․ Ալիևի օգնական

Բաքվի համար անընդունելի են Հայաստանի իշխանությունների՝ խաղաղ համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կետ ներառելու փորձերը: Այս մասին Report-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա հավելել է, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս շեշտել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հետ կապված հարցերը պետք է առանձին լուծվեն և կապված չլինեն ԼՂ բնակչությանը վերաբերող հարցերին։

՛՛Հայաստանն ի սկզբանե փորձել է ղարաբաղյան հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն այդ մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար։ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը զուտ Ադրբեջանի ներքին խնդիրն է, և Բաքուն չի պատրաստվում ինքնիշխանության վերաբերյալ հարցերը քննարկել որևէ այլ կողմի հետ՛՛,-ասել է Հաջիևը՝ հավելելով, որ ԼՂ-ում ապրող հայերի ՛՛իրավունքներն ու անվտանգությունը կորոշվեն Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՛՛:

 

  • Կիսվել: