շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գևորգը Սևանից հասել է զինկոմիսարիատ՝ թաքցնելով, որ մատները չկան, և այժմ առաջնագծում է. մարզպետ

Գևորգը Սևանից հասել է զինկոմիսարիատ՝ թաքցնելով, որ մատները չկան, և այժմ առաջնագծում է. մարզպետ

Սևանից Գևորգը ձեռքը գրպանում հասել է մինչև ռազմաճակատ: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

 ՛՛Ինչու՞ գրպանում, որովհետև մատները չկան, կտրված են, նա զինկոմիսարիատում թաքցրել է այդ փաստը՝ ձեռքը գրպանում պահելով, և հիմա նա ռազմաճակատում է՝ առաջին գծում, մեր տղաների կողքին՛՛,-հավելեց մարզպետը:

Նա նշեց, որ նման հերոսական օրինակների մասին իմանալուց հետո պիտի վստահ լինենք, որ հաղթելու ենք: 

 

  • Կիսվել: