երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գերմանիան աջակցում է Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը

Գերմանիան աջակցում է Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը

Գերմանիայի կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին․ Դաշնային կառավարությունն այս գործընթացում մշտական կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ պատասխանելով Գերմանիայում գործող Haypress լրատվականի հարցերին։  

Haypress լրատվականը Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությանը ուղղել է հետևյալ հարցերը․

1․ Արդյոք Գերմանիան ներկա է գտնվել դիվանագետների այցին, որի նպատակն էր ականատես լինել Ադրբեջանի կողմից մարդասիրական բեռների փոխադրման արգելափակմանը։

2․ Ի՞նչ գործողություններ է ձեռնարկել Գերմանիան այս կապակցությամբ։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատասխանում նշված է․

«Դաշնային կառավարությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին։ Դաշնային կառավարությունն այս գործընթացում մշտական կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Երևանում Գերմանիայի դեսպանությունն այստեղ տեղում` Հայաստանում, շարունակական կապի մեջ է ինչպես Հայաստանի կառավարության և քաղհասարակության, այնպես էլ Հայաստանում ԵՄ առաքելության հետ։ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ դեսպանությունը կանոնավոր կերպով համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ, որի միջոցով Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար աջակցությանը ներգրավման ամենամեծ ծավալները բաժին են ընկնում Գերմանիային։ Գերմանիան աջակցում է Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքների ապահովումը։

Հայաստանը հուլիսի 26-ին 361 տոննա բեռով հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Հումանիտար օգնությամբ բեռնատարների շարասյունը, սակայն, արդեն 6-րդ օրն է, ինչ կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում՝ Լաչինի միջանցքում, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Հուլիսի 28-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: