հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գավառում Արցախից տեղափոխված երեխաների համար ներկայացում է ցուցադրվել

Գավառում Արցախից տեղափոխված երեխաների համար ներկայացում է ցուցադրվել

Այսօր Գավառի մանկատան հարևանությամբ գտնվող մանկական այգում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքների երեխաներին բարձր տրամադրություն պարգևեցին Գեղարքունիքի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանները: Նրանք փոքրիկ հանդիսատեսին ներկայացրեցին Գևորգ Սարգսյանի «Կախարդական սփռոց» մանկական ներկայացումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

՛՛Զրուցեցի փոքրիկ հանդիսատեսի ու նրանց ուղեկցող մայրիկների հետ՝ տեղեկանալով նրանց կացության համար անհրաժեշտ պայմանների և հնարավորությունների ապահովման, ինչպես նաև մտահոգող խնդիրների մասին:

Ոգևորեցի արցախցի փոքրիկներին և հորդորեցի՝ ուժեղ լինել, նշելով, որ առաջնագծում կռվող նրանց հայրերին և եղբայրներին նաև հզոր թիկունք է հարկավոր :

Իմ հանձնարարությամբ Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը բացօթյա մանկական ներկայացումներով հանդես կգա նաև մարզի այլ համայնքներում բնակվող արցախցի փոքրիկների առջև՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: