ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գալիք տարի կվերակառուցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը (տեսանյութ)

Գալիք տարի կվերակառուցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը (տեսանյութ)

Գիտեմ, որ սպասված նորություն պիտի ասեմ. գալիք տարի պետական միջոցներով կվերակառուցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականին։ Շենքի պատմաճարտարապետական տեսքը որևէ փոփոխության չի ենթարկվի։ Ուստի տեսանելի ապագայում մեր թատրոնն իր հարկի տակ մեծ մշակույթի հետ նորից հաղորդակցվելու հնարավորություն կընձեռնի բոլորիս՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

 
 

  • Կիսվել: