հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆրանսիայի Սենատի նախագահի պատվիրակությունը մասնակցեց «Վտանգված ժառանգություն. Արցախ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը

Ֆրանսիայի Սենատի նախագահի պատվիրակությունը մասնակցեց «Վտանգված ժառանգություն. Արցախ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը

Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումների շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Վտանգված ժառանգություն. Արցախ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Երեւանի քաղաքապետարանում ցուցադրվել է Արցախի պատմամշակութային, կրոնական ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկար, ինչպես նաեւ Շուշիում տպագրված գրքեր, բացառիկ ձեռագրեր ու գորգեր:

  • Կիսվել: