հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր անդամը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ԱԺ նախագահին

Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր անդամը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ԱԺ նախագահին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Լուար շրջանի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ուրախ եմ Ձեզ հղել իմ ջերմ ու անկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Չեմ կասկածում, որ շատ արագ կկարողանանք սերտ հարաբերություններ հաստատել Ձեր խորհրդարանի և իմ նախագահած՝ «Ֆրանկոֆոնիան Արցախում» կազմակերպության միջև:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր նոր պարտականություններում:

Արցախի հանդեպ ունեցած հարգանքներիս և հավատարմությանս հավաստիքով»:

  • Կիսվել: