երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ֆրանսիան ԼՂ-ում ԿԽՄԿ մարդասիրական գործունեությանը հավելյալ 3 մլն եվրո կհատկացնի

Ֆրանսիան ԼՂ-ում ԿԽՄԿ մարդասիրական գործունեությանը հավելյալ 3 մլն եվրո կհատկացնի

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել 2023 թվականի օգոստոսի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ին կայանալիք նիստին ընդառաջ Կատրին Կոլոննայի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցից։

Ըստ հաղորդագրության՝ Ֆրանսիայի  ԱԳՆ նախարարը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի մասին համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին:

Նա ընդգծել է, որ չլուծված հարցերը կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով ՝ արդար և տևական խաղաղության հասնելու համար, ինչի մասին նախարարը հիշեցրել է նախորդ տարվա ապրիլի 27-ին և 28-ին Ադրբեջան և Հայաստան կատարած իր այցերի ժամանակ:

Նախարարը կրկնել է Լաչինի միջանցքով ապրանքների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով վերականգնելու և բնակչությանը գազով և էլեկտրականությամբ անխափան մատակարարելու իր կոչը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես, իրականացնի միջազգային դատարանի կողմից իր փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր ուժ ունեն:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը վստահեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու հարցում լիարժեք մոբիլիզացիայի մասին։ Կոլոննան Միրզոյանին տեղեկացրել է, որ 3 միլիոն եվրո հավելյալ ներդրում կանեն «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությանը․

«Երկու երկրների նախարարները հիշատակեցին նաև Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) պարեկության ժամանակ հնչած կրակոցները։ Նախարար Կոլոնան իր մտահոգությունը հայտնեց այս միջադեպերի կապակցությամբ և լիակատար աջակցություն հայտնեց եվրոպական առաքելությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: