շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆրանսերենը՝ որպես երրորդ օտար լեզու, դպրոցական ծրագրից չի հանվել. ԱՀ ԿԳՄՍՆ

Ֆրանսերենը՝ որպես երրորդ օտար լեզու, դպրոցական ծրագրից չի հանվել. ԱՀ ԿԳՄՍՆ

Շրջանառվող լուրերն այն մասին, թե իբր ֆրանսերենը՝ որպես երրորդ օտար լեզու դպրոցական ծրագրից հանվել է, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին՝ ի պատասխան «Արցախպրես»-ի հարցմանը նշված է ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայության պարզաբանման մեջ:
 
«Ուսումնական հաստատություններում երրորդ օտար լեզվի դասավանդումն իրականացվում է համապատասխան ուսումնական տարվա պլանի, մասնավորապես՝ «Օտար լեզվի ընտրության կարգ»-ի։ Երրորդ օտար լեզվի դասավանդման ընտրությունը վերապահված է ուսումնական հաստատությանը՝ մանկավարժական ու ծնողական խորհուրդների որոշմամբ։ Ուսումնական հաստատությունը կարող է նաև հրաժարվել երրորդ օտար լեզվի դասավանդումից՝ հիմնավոր պատճառաբանությամբ (մասնագետի, ուսումնամեթոդական, նյութատեխնիկական բազայի բացակայություն և այլն)»,- ասված է պաշտոնական պարզաբանման մեջ։

  • Կիսվել: