երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանն ամփոփում է ուսումնական տարին

«Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանն ամփոփում է ուսումնական տարին

«Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանը 2022-2023 ուսումնական տարում թողարկել է 26 աշկերտ՝ տարբեր մասնագիտությունների գծով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի գործադիր տնօրեն Նարինե Իշխանյանը։

Нет описания.«Երեք աշկերտ ավարտել է «Էլեկտրատեխնիկա» բաժինը։ Նրանք Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններից են։ Երկուսը աշխատում են հենց շրջաններում, իսկ երրորդը՝ Ստեփանակերտում։ «Մետաղամշակում» բաժինն ավարտել է երեք աշկերտ, «Հարդարման շինարարական աշխատանքներ» բաժինը՝ տասը, «Ջերմատեխնիկա-սանտեխնիկա» և «Փայտամշակում» բաժինները` հնգական աշկերտներ։ Պետք է նշեմ, որ թե՛ տնօրինության, թե՛ հատկապես աշկերտների համար ուրախալի և կարևոր է այն,որ նրանք կարողանում են իրենց գտնել աշխատաշուկայում ու ուսումնարանում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել ի շահ հայրենիքի»,-մանրամասնել է Ն. Իշխանյանը։

Нет описания.

Անդրադառնալով շրջափակման հարուցած խնդիրներին՝ տնօրենը նշել է, որ սկզբնական շրջանում ԱՀ ԿԳՄՍ և Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունների աջակցությամբ փոքր-ինչ կարողանում էին ապահովել աշկերտների օրական երեքանգամյա սնունդը։ Այս պահին արդեն միրգ-բանջարեղենի և որոշ այլ ապրանքատեսակների խնդիր ունեն։ Ուսումնարանում նոր աշկերտների ընդունելությունը կկազմակերպվի հուլիսի 1-ից։

Нет описания.

  • Կիսվել: