չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եվրոպան չի կարող անտարբեր դիտել հայ ժողովրդի դեմ հերթական ցեղասպանությունը. Մաուրիցիո Լուպի

Եվրոպան չի կարող անտարբեր դիտել հայ ժողովրդի դեմ հերթական ցեղասպանությունը. Մաուրիցիո Լուպի

Եվրոպան չի կարող անտարբեր դիտել հայ ժողովրդի դեմ հերթական ցեղասպանությունը։ Այս տեսակետը հայտնել է իտալական կուսակցությունների Noi Moderati դաշինքի առաջնորդ Մաուրիցիո Լուպին՝ անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Բաքվի ծավալած ագրեսիային, տեղեկացնում է ANSA-ն:

Լուպիի խոսքով՝ անսահման մտահոգություն է առաջացնում լուրն այն մասին, որ Ադրբեջանը փակել է օդային տարածքը Հայաստանի համար և հայտարարել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական» ռազմական գործողություն սկսելու մասին։

«Մենք փորձից գիտենք, ցավոք, թե ինչի կարող է վերածվել պաշտոնապես սահմանված հակաահաբեկչական գործողությունը, որն իրականում իրենից ռազմական օկուպացիա է ներկայացնում»,- նշել  է Մաուրիցիո Լուպին և հավելել. «Եվրոպան չի կարող անտարբեր դիտել հայ ժողովրդի դեմ հերթական ցեղասպանությունը, քանի որ սա այն է, ինչ պատկերված է հորիզոնում: Ես խնդրում եմ Իտալիայի կառավարությանը միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների համար վտանգավոր, եթե ոչ մահացու էսկալացիայից խուսափելու համար»:

 

  • Կիսվել: