երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Եվրոպական կառույցների արձագանքը համարժեք չէ հումանիտար ճգնաժամին և նկատվող ռազմական լարվածությանը․ Նատալի Լուազո

Եվրոպական կառույցների արձագանքը համարժեք չէ հումանիտար ճգնաժամին և նկատվող ռազմական լարվածությանը․ Նատալի Լուազո

Երեկ հետևել եմ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը. մենք տեսել ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական փակումը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, որն այցով գտնվում էր Հայաստանում:

«Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայ կտրված է ամեն ինչից: Ռուս զինվորները, որոնք պետք է նրանց պաշտպանեն, իներտ են. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ճշգրիտ փաստագրում է իրավիճակը, և Հայաստանը ողջունում է դրա ներկայությունը։ Այսպիսով, եվրոպական կառույցները լիովին տեղեկացված են իրավիճակի մասին: Նրանց արձագանքը համարժեք չէ հումանիտար ճգնաժամին և նկատվող ռազմական լարվածությանը», -գրել է պաշտոնյան։

  • Կիսվել: