շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրախորհրդարանի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները մտահոգված են Արցախ-Հայաստան նոր ճանապարհի կառուցմամբ

Եվրախորհրդարանի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները մտահոգված են Արցախ-Հայաստան նոր ճանապարհի կառուցմամբ

Եվրախորհրդարանի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցեղները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ կապված Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր ճանապարհի կառուցման հետ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Շուտով կմեկնարկի Լեռնային Ղարաբաղը Հադրութի և Կապանի միջոցով Հայաստանին կապող նոր` երրորդ ճանապարհի շինարարությունը: Այն անցնելու է Քուբաթլիի և Ջաբրայիլի շրջաններով, որոնք նույնպես օկուպացված են:

Ընդհանուր առմամբ մենք խրախուսում ենք ռեգիոնալ համագործակցությանը ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են մարդկային կոնտակտների ակտիվացմանը «Արևելյան հարևանության» ծրագրի շրջանակներում:

Բայց պետք է նշել, որ ճանապարհի կառուցման որոշումը ընդունվել է առանց Ադրբեջանի ղեկավարության հետ համաձայնեցվելու, ինչը միջազգային նորմերի խախտում է: Բացի այդ նախագիծը կարող է սիմվոլիկ առումով էլ ավելի նպաստել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների ապօրինի օկուպացիային:

Այդ իսկ պատճառով մենք մտահոգված ենք այս նախագծի հնարավոր իրագործմամբ, քանզի այն չի նպաստի տարածաշրջանում վստահության և խաղաղության մթնոլորտի ստեղծմանը:

Միևնույն ժամանակ մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ և 2009 թվականին նրանց առաջարկած սկզբունքներին:

Որպեսզի այս միջնորդական առաքելությունը հաջողության հնարավորություն ունենա, մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենք պարտավորությունների պատշաճ իրագործումը Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված սահմանների շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում»:

Նշենք, որ օրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեցին ՀՀ-ն ԱՀ-ին կապող երրորդ ճանապարհի կառուցման մեկնարկի մասին, որը պետք է հայկական երկու հանրապետությունները կապի Կապանի և Հադրութի միջոցով:

  • Կիսվել: