հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եթե որևէ մեկը Ադրբեջանի հետ ինտեգրվելու հարց բարձրացնի ու դարձնի իր ներքաղաքական օրակարգի կետ, կարծում եմ, դա կլինի ինքնասպանություն՝ լավագույն դեպքում. Բաբայան

Եթե որևէ մեկը Ադրբեջանի հետ ինտեգրվելու հարց բարձրացնի ու դարձնի իր ներքաղաքական օրակարգի կետ, կարծում եմ, դա կլինի ինքնասպանություն՝ լավագույն դեպքում. Բաբայան

Ի վերջո, պետք է հասարակությունը հասկանա, լավ պատկերացնի իրավիժճակը և թե ինչպիսի առաքելություն պետք է իրականացնի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԳ նախկին նախարար, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

՛՛Արցախում չկան մարդիկ, որ իրենց տեսնում են Ադրբեջանի կազմում։ Մեկ, երկու, երեք հոգի, ասենք, միամիտ, ծախված, գնված ամեն հասարակությունում էլ կարող են լինել, բայց ընդհանուր մասսան, իհարկե, չի տեսնում իրեն Ադրբեջանի կազմում. դա ուղղակի կլինի խայտառակություն։

Եթե որևէ մեկը Ադրբեջանի հետ ինտեգրվելու հարց բարձրացնի ու դարձնի իր ներքաղաքական օրակարգի կետ, կարծում եմ, դա կլինի ինքնասպանություն՝ լավագույն դեպքում:

Արցախում հաստատակամ են։ Այո, միգուցե, դա շատ բարդ ճանապարհ է, բայց եթե մենք հավատարիմ ենք մեր գաղափարներին, եթե ունենք ամուր հավատք առ Աստված, ամեն ինչ նորմալ է լինելու՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: