ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե ոմանց թվում է, թե Արցախն իրենց կալվածքն է եւ ում ուզեն կարող են փոխանցել, չարաչար սխալվում են. պատգամավոր

Եթե ոմանց թվում է, թե Արցախն իրենց կալվածքն է եւ ում ուզեն կարող են փոխանցել, չարաչար սխալվում են. պատգամավոր

Լեռնային Ղարաբաղը սոսկ տարածք չէ, այն հայրենիք է, օջախ է, եւ եթե ոմանց թվում է, թե այն իրենց սեփական կալվածքն է եւ ցանկության դեպքում ում ուզեն, կարող են փոխանցել չարաչար սխալվում են:  Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանը:

«Լեռնային Ղարաբաղի ողջ պատմությունը պայքար է, որը շարունակվում է նաեւ այսօր: Մեր խմբակցությունը պայքարել եւ պայքարելու է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները իրականացնելու համար: Մենք ոչինչ չենք խնայելու այդ նպատակի համար՝ անկախ այն բանից, թե ով ինչ տեսակետ ունի Լեռնային Ղարաբաղի մասին: Ես չեմ կարծում, որ ամեն ինչ կորած է, մենք կարող ենք վերստին պայքար սկսել  եւ ապրել ու արարել այս հողում, ի հեճուկս մեր հակառակորդների, որոնք կապ չունի՝ կլինեն հարազատ, թե իրական»,- ասաց նա:

  • Կիսվել: